Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Պուտին. Հոկտեմբերի 19-20-ին Փաշինյանի դիրքորոշումը Շուշիի հարցում անհասկանալի էր ինձ համար

Պուտին. Հոկտեմբերի 19-20-ին Փաշինյանի դիրքորոշումը Շուշիի հարցում անհասկանալի էր ինձ համար
18.11.2020 | 12:58

Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, ծագել է այս հակամարտության ժամանակ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


Նա չի հասկացել, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել խաղաղ բնակիչների Շուշի վերադարձին և նշել է, որ հոկտեմբերի 19-20-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ալիևի ու Փաշինյանի հետ, այն ժամանակ Ադրբեջանը վերահսկողության տակ էր վերցրել Ղարաբաղի հարավային աննշան հատվածը։

«Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Ինձ համար անսպասելի մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես էր ձևակերպվել, որ նրանց համար դա անընդունելի է, և վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ ասել էր, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Հիմա էլ հասկանալի չէ, թե որն է այդ սպառնալիքը՝ հաշվի առնելով, որ նախատեվում էր խաղաղ բնակիչների վերադարձ՝ պահպանելով հայկական վերահսկողությունը Ղարաբաղի այդ հատվածում, ներառյալ Շուշին՝ հաշվի առնելով մեր խաղաղապահների առկայությունը», – ասել է Պուտինը։

Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ